Պրոֆեսիոնալ սարքավորումներ ցանկացած միջոցառման համար
Ձայնային, թարգմանչական, ցուցադրման, լուսային և հեռարձակման սարքավորումներ՝ տեղափոխված, տեղադրված և սպասարկվող մեր մասնագետների կողմից։
Ձայնային սարքավորումներ
Առաջարկում ենք տարբեր հզորության բարձրախոսներ, լարային և անլար խոսափողներ, կոնֆերանսային համակարգեր, ձայնային միքշերներ, ուժեղացուցիչներ և ձայնի կառավարման այլ սարքավորումներ։

Թվային և անալոգային միքշերային վահանակներ

Բարձրախոսային համակարգեր և սաբվուֆերներ

Լարային, անլար և կոնֆերանսային խոսափողներ

Ուժեղացուցիչներ
Սինխրոն թարգմանության սարքավորումներ
Մեր տրամադրության տակ են ավելի քան 500 թարգմանության ընդունիչներ՝ մեկական ականջակալներով, ինչպես նաև սեղանի և մեծ չափերի թարգմանչական խցիկներ։ Սարքավորումները հնարավորություն են տալիս մասնակիցներին հետևել ելույթներին և քննարկումներին իրենց նախընտրած լեզվով։

Սեղանի թարգմանչական խցիկ

Մեծ չափի թարգմանչական խցիկ

Թարգմանության ընդունիչ ականջակալով
Էկրաններ և պրոյեկցիոն սարքավորումներ
Առաջարկում ենք տարբեր չափերի LED էկրաններ, պրոյեկտորներ, պրոյեկցիոն էկրաններ, հեռուստացույցներ և համապատասխան տակդիրներ։ Այս սարքավորումները հնարավորություն են տալիս հստակ և որակյալ ցուցադրել ներկայացումներ, տեսանյութեր, գրաֆիկական նյութեր և միջոցառման համար անհրաժեշտ այլ տեսողական բովանդակություն։

LED էկրաններ

Պրոյեկտորներ և պրոյեկցիոն էկրաններ

Հեռուստացույցներ շարժական տակդիրներով
Լուսային և բեմական սարքավորումներ
Տրամադրում ենք տարբեր տեսակի բեմական լուսարձակներ, շարժական լուսային սարքեր, LED լուսային համակարգեր, ինչպես նաև բեմահարթակներ, մետաղական կոնստրուկցիաներ և բեմի կառուցման համար անհրաժեշտ այլ սարքավորումներ։

Շարժական լուսային սարքեր, LED և բեմական լուսարձակներ

Բեմահարթակներ և մետաղական կոնստրուկցիաներ
Տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման սարքավորումներ
Առաջարկում ենք պրոֆեսիոնալ տեսախցիկներ, տեսամիքշերներ, ուղիղ հեռարձակման համակարգեր և տեսապատկերի վերահսկման սարքավորումներ։ Դրանց միջոցով հնարավոր է իրականացնել միջոցառումների բազմախցիկ նկարահանում, տարբեր տեսախցիկներից ստացվող պատկերների կառավարում և միջոցառման ուղիղ հեռարձակում առցանց հարթակներում։

Տեսախցիկներ, տեսամիքշերներ և մոնիթորինգ
Կոնֆերանսային և օժանդակ տեխնիկական սարքավորումներ
Առաջարկում ենք կոնֆերանսային կառավարման համակարգեր, ձայնային և տեսաազդանշանների բաժանիչներ, փոխարկիչներ, մալուխներ, միակցիչներ և այլ անհրաժեշտ պարագաներ։

Կոնֆերանսային համակարգեր, ազդանշանի բաժանիչներ և մալուխներ
Ինչպես ենք աշխատում
Ամբողջական տեխնիկական ծառայություն՝ առաջին քննարկումից մինչև միջոցառման ավարտ։
- 01
Պահանջների գնահատում
Միջոցառման ձևաչափի, վայրի, մասնակիցների քանակի և տեխնիկական կարիքների ուսումնասիրում։
- 02
Տեխնիկական պլանավորում
Համապատասխան սարքավորումների ընտրություն և տեխնիկական լուծման նախապատրաստում։
- 03
Տեղադրում և ստուգում
Սարքավորումների տեղափոխում, տեղադրում, կարգավորում և համակարգի ստուգում։
- 04
Տեխնիկական սպասարկում տեղում
Մասնագիտական տեխնիկական վերահսկողություն միջոցառման ամբողջ ընթացքում։
Նախատեսո՞ւմ եք կոնֆերանս կամ միջոցառում
Ուղարկեք մանրամասները, և մենք կպատրաստենք տեխնիկական առաջարկ։