Միջոցառումների կազմակերպում և տեխնիկական սպասարկում · Հայաստան

Լուսանկարահանում և տեսանկարահանում

Լուսանկարահանում և տեսանկարահանում

Arshakyan Tech Holding-ը կազմակերպում է պրոֆեսիոնալ լուսանկարահանման և տեսանկարահանման ծառայություններ՝ միջազգային համաժողովների, գործարար հանդիպումների, կորպորատիվ միջոցառումների, պաշտոնական արարողությունների, համերգների և այլ միջոցառումների համար։

Ապահովում ենք միջոցառումների ամբողջական լուսանկարահանում և տեսանկարահանում՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով մի քանի օպերատորների և լուսանկարիչների։ Առաջարկում ենք նաև լուսանկարների մշակում, տեսանյութերի մոնտաժ, կարճ ամփոփիչ հոլովակների և միջոցառման ամբողջական տեսագրությունների պատրաստում։

Նախատեսո՞ւմ եք կոնֆերանս կամ միջոցառում

Ուղարկեք մանրամասները, և մենք կպատրաստենք տեխնիկական առաջարկ։