Միջոցառումների կազմակերպում և տեխնիկական սպասարկում · Հայաստան

Պրոֆեսիոնալ սարքավորումներ ցանկացած միջոցառման համար

Ձայնային, թարգմանչական, ցուցադրման, լուսային և հեռարձակման սարքավորումներ՝ տեղափոխված, տեղադրված և սպասարկվող մեր մասնագետների կողմից։

Ձայնային սարքավորումներ

Առաջարկում ենք տարբեր հզորության բարձրախոսներ, լարային և անլար խոսափողներ, կոնֆերանսային համակարգեր, ձայնային միքշերներ, ուժեղացուցիչներ և ձայնի կառավարման այլ սարքավորումներ։

Պատվիրել սարքավորումներ
  • Թվային և անալոգային միքշերային վահանակներ

    Թվային և անալոգային միքշերային վահանակներ

  • Բարձրախոսային համակարգեր և սաբվուֆերներ

    Բարձրախոսային համակարգեր և սաբվուֆերներ

  • Լարային, անլար և կոնֆերանսային խոսափողներ

    Լարային, անլար և կոնֆերանսային խոսափողներ

  • Ուժեղացուցիչներ

    Ուժեղացուցիչներ

Սինխրոն թարգմանության սարքավորումներ

Մեր տրամադրության տակ են ավելի քան 500 թարգմանության ընդունիչներ՝ մեկական ականջակալներով, ինչպես նաև սեղանի և մեծ չափերի թարգմանչական խցիկներ։ Սարքավորումները հնարավորություն են տալիս մասնակիցներին հետևել ելույթներին և քննարկումներին իրենց նախընտրած լեզվով։

Պատվիրել սարքավորումներ
  • Սեղանի թարգմանչական խցիկ

    Սեղանի թարգմանչական խցիկ

  • Մեծ չափի թարգմանչական խցիկ

    Մեծ չափի թարգմանչական խցիկ

  • Թարգմանության ընդունիչ ականջակալով

    Թարգմանության ընդունիչ ականջակալով

Էկրաններ և պրոյեկցիոն սարքավորումներ

Առաջարկում ենք տարբեր չափերի LED էկրաններ, պրոյեկտորներ, պրոյեկցիոն էկրաններ, հեռուստացույցներ և համապատասխան տակդիրներ։ Այս սարքավորումները հնարավորություն են տալիս հստակ և որակյալ ցուցադրել ներկայացումներ, տեսանյութեր, գրաֆիկական նյութեր և միջոցառման համար անհրաժեշտ այլ տեսողական բովանդակություն։

Պատվիրել սարքավորումներ
  • LED էկրաններ

    LED էկրաններ

  • Պրոյեկտորներ և պրոյեկցիոն էկրաններ

    Պրոյեկտորներ և պրոյեկցիոն էկրաններ

  • Հեռուստացույցներ շարժական տակդիրներով

    Հեռուստացույցներ շարժական տակդիրներով

Լուսային և բեմական սարքավորումներ

Տրամադրում ենք տարբեր տեսակի բեմական լուսարձակներ, շարժական լուսային սարքեր, LED լուսային համակարգեր, ինչպես նաև բեմահարթակներ, մետաղական կոնստրուկցիաներ և բեմի կառուցման համար անհրաժեշտ այլ սարքավորումներ։

Պատվիրել սարքավորումներ
  • Շարժական լուսային սարքեր, LED և բեմական լուսարձակներ

    Շարժական լուսային սարքեր, LED և բեմական լուսարձակներ

  • Բեմահարթակներ և մետաղական կոնստրուկցիաներ

    Բեմահարթակներ և մետաղական կոնստրուկցիաներ

Տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման սարքավորումներ

Առաջարկում ենք պրոֆեսիոնալ տեսախցիկներ, տեսամիքշերներ, ուղիղ հեռարձակման համակարգեր և տեսապատկերի վերահսկման սարքավորումներ։ Դրանց միջոցով հնարավոր է իրականացնել միջոցառումների բազմախցիկ նկարահանում, տարբեր տեսախցիկներից ստացվող պատկերների կառավարում և միջոցառման ուղիղ հեռարձակում առցանց հարթակներում։

Պատվիրել սարքավորումներ
  • Տեսախցիկներ, տեսամիքշերներ և մոնիթորինգ

    Տեսախցիկներ, տեսամիքշերներ և մոնիթորինգ

Կոնֆերանսային և օժանդակ տեխնիկական սարքավորումներ

Առաջարկում ենք կոնֆերանսային կառավարման համակարգեր, ձայնային և տեսաազդանշանների բաժանիչներ, փոխարկիչներ, մալուխներ, միակցիչներ և այլ անհրաժեշտ պարագաներ։

Պատվիրել սարքավորումներ
  • Կոնֆերանսային համակարգեր, ազդանշանի բաժանիչներ և մալուխներ

    Կոնֆերանսային համակարգեր, ազդանշանի բաժանիչներ և մալուխներ

Ինչպես ենք աշխատում

Ամբողջական տեխնիկական ծառայություն՝ առաջին քննարկումից մինչև միջոցառման ավարտ։

  1. 01

    Պահանջների գնահատում

    Միջոցառման ձևաչափի, վայրի, մասնակիցների քանակի և տեխնիկական կարիքների ուսումնասիրում։

  2. 02

    Տեխնիկական պլանավորում

    Համապատասխան սարքավորումների ընտրություն և տեխնիկական լուծման նախապատրաստում։

  3. 03

    Տեղադրում և ստուգում

    Սարքավորումների տեղափոխում, տեղադրում, կարգավորում և համակարգի ստուգում։

  4. 04

    Տեխնիկական սպասարկում տեղում

    Մասնագիտական տեխնիկական վերահսկողություն միջոցառման ամբողջ ընթացքում։

Նախատեսո՞ւմ եք կոնֆերանս կամ միջոցառում

Ուղարկեք մանրամասները, և մենք կպատրաստենք տեխնիկական առաջարկ։